«Ալ-Ահլիի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող` Այվան Թոունին ձերբակալվել է Լոնդոնի բարերից մեկում մարդուն գլխով հարվածելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տուժողը համատեղ լուսանկարի (սելֆիի) համար բռնել է Թոունիի պարանոցից։ Ֆուտբոլիստը պատասխանել է հարվածով։ Ավելի ուշ տուժողը դիմել է բուժօգնության․ ախտորոշվել է քթի կոտրվածք։
29-ամյա Թոունին «Ալ-Ահլի» է տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։