SPORTSWORLD.AM

Իսպանիան հայտարարել է, որ Արաուխոն կարող է այլևս երբեք չխաղալ «Բարսելոնայի» կազմում։

09 դեկտեմբերի 2025 | 15:00:22 | 94

Իսպանական առաջատար` «COPE» հրատարակության լրագրող` Խուանմա Կաստանյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, այլևս չխաղա «Բլաուգրանա»-ի կազմում։

 «Արաուխոյի խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում են։ Հնարավոր է՝ նա այլևս երբեք չխաղա «Բարսելոնայի» կազմում», - Կաստանյոյի խոսքերն է մեջբերում COPE-ն։

 Նշվում է, որ ուրուգվայցին որոշ ժամանակ պայքարում է հոգեբանական խնդիրների դեմ և խոստովանել է, որ իր ներկայիս վիճակում չի կարողանում մրցակցել այն մակարդակով, որը պահանջում է իրենից «Բարսելոնան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արաուխոն «Բարսելոնայից» անսահմանափակ ժամանակ է խնդրել իր հուզական վիճակից վերականգնվելու համար, որը զգալիորեն վատթարացել էր Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղից հետո, որտեղ նա կարմիր քարտ ստացավ 44-րդ րոպեին, և «բլաուգրանան» պարտություն կրեց  0:3 հաշվով։

ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ