SPORTSWORLD.AM

Հայտնի է Զինեդին Զիդանի դիրքորոշումը

09 դեկտեմբերի 2025 | 13:47:44 | 87

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ` Զինեդին Զիդանը չի պատրաստվում վերադառնալ մադրիդյան ակումբ՝ գործող մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր պաշտոնանկության դեպքում։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի տվյալներով` «Արքայական ակումբի» ղեկավարությունն այս պահին դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնի երկու այլ հավակնորդի։ Նշվում է, որ երկուշաբթի տնօրենների խորհուրդը շտապ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում կարծիքները կիսվել են. ոմանք կողմ են արտահայտվել Խաբի Ալոնսոյի հեռացմանը, իսկ մյուսները կոչ են արել պահպանել հանգստություն։

Հավելենք` Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2021 թվականներին։ «Սերուցքայինների» հետ նա երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ դարձել Իսպանիայի և Աշխարհի ակումբային չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ 2021 թվականի մայիսին պաշտոնը լքելուց հետո ֆրանսիացի մասնագետը մարզչական գործունեություն չի ծավալել։ Ավելի վաղ Defensa Central-ը հաղորդել էր, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ղեկին կփոխարինի Դիդյե Դեշամին։

Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 16 խաղում վաստակած 36 միավորով և առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավորով։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ թիմը Լա Լիգայի վերջին հինգ տուրերում տոնել է ընդամենը մեկ հաղթանակ, երեք անգամ խաղացել ոչ-ոքի և կրել մեկ պարտություն։

 

 

 

ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ