SPORTSWORLD.AM

Կարագեր. «Սա պարզապես ամոթալի է»: «Լիվերպուլի» լեգենդը քննադատել է Մոհամեդ Սալաին

09 դեկտեմբերի 2025 | 11:37:05 | 213

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդ` Ջեյմի Կարագերը կոշտ քննադատության է ենթարկել «մերսիսայդցիների» Եգիպտոսից հարձակվող` Մոհամեդ Սալաին, տեղեկացնում է` Anfield Agenda-ն:

«Անկախ նրանից, թե որքան լավ խաղացող ես, քեզ օգնություն է հարկավոր թիմակիցներից, մարզիչներից և երկրպագուներից: Կարևոր է, որ նա հիշի այս ամենը:

Սա պարզապես ամոթալի է: Հավանաբար այս ամենը խաղ է Սալահի և իր գործակալի կողմից: Սալահը հատուկ է ընտրել այս ժամանակահատվածը, որպեսզի նպաստի Սլոտի հնարավոր պաշտոնանկությանը»,- նշել է Կարագերը:

Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Առնե Սլոտը հայտնել էր,  որ եգիպտոսցին հեռացվել է թիմից և չի ընդգրկվել «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի հանդիպման հայտացուցակում:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: