SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ տոնեց «Վուլվերհեմթոնի» նկատմամբ

09 դեկտեմբերի 2025 | 02:24:56 | 133

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Վուլվերհեմփթոնի» հետ։

 Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ առավելության հասան 4։1 հաշվով «Կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ աջքի ընկան` Բրայան Մբեմոն և Մեյսոն Մաունթը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ժան Բելեգարդը։

 Այս խաղից հետո` «Մանչեսթեր Յունայթեդը», վաստակած 25 միավորով բարձրացավ վեցերորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Վուլվերհեմթոնը» երկու միավորով եզրափակում է այն (20-րդ տեղ)․ թիմն առաջնության 15 խաղում դեռևս հաղթանակ չի տոնել։

 Հաջորդ մրցափուլում՝ դեկտեմբերի 15-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բորնմութին», իսկ «Վուլվերհեմփթոնը» դեկտեմբերի 13-ին կհյուրընկալվի «Արսենալին»։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: