SPORTSWORLD.AM

Գուստավո Սանգարեն և Թիմոթի Ֆայուլուի չեն մասնակցի Կիևի «Դինամո» ի հետ խաղին

08 դեկտեմբերի 2025 | 22:05:47 | 228

Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոայի» կիսապաշտպան` Գուստավո Սանգարեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար ընդգրկվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հայտացուցակում:

Աֆրիկայի ամենախոշոր մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երեւանյան ակումբի դարպասապահ` Թիմոթի Ֆայուլուն նույն մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքական:

Ֆայուլուն և Սանգարեն Վարշավայի «Լեգիայի» դեմ դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում կայանալիք տնային խաղից հետո կմիանան իրենց հավաքականներին: Երկուսն էլ բաց կթողնեն Կիևի «Դինամոյի» դեմ Լեհաստանում կայանալիք 6-րդ մրցափուլի հանդիպումը, որը կկայանա դեկտեմբերի 18-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: