SPORTSWORLD.AM

Անտոնիո Կոնտեն «Յուվենտուս»-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին

08 դեկտեմբերի 2025 | 17:55:30 | 155

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Սերիա A-ի 14-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակը 2:1 հաշվով:

«Ֆուտբոլիստները արժանի են յուրաքանչյուր գովասանքի, մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ ծայրահեղ դժվար պահին և այդքան սահմանափակ հնարավորություններով նրանք անհավանական բաներ են անում: Բոլորը, ովքեր դուրս են գալիս խաղադաշտ, ցուցաբերում են հսկայական բնավորություն և պատասխանատվության զգացում: Այս տղաները այս առումով շատ են աճել, և դա ինձ հպարտություն է լցնում, քանի որ նրանք զգացել են, թե ինչ ենք անում, հասկացել են պահի դժվարությունը և բացառիկ արձագանքել», - ասել է Անտոնիո Կոնտեն, հայտնում է` «championat»-ը հղում անելով` «DAZN»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: