SPORTSWORLD.AM

Նոյերը կարող է վերադառնալ ազգային հավաքական

19 մարտի 2025 | 12:43:56 | 19

Գերմանիայի ազգային հավաքականը դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» փորձառու դարպասապահ Մանուել Նոյերին Մունդիալ 2026-ի հայտացուցակ վերադարձնելու հնարավորությունը, հաղորդում է Bild-ը։ Նա միջազգային կարիերան ավարտել է 2024 թվականին։

 

 Աղբյուրի համաձայն Մանուելի հնարավոր վերադարձը կախված կլինի «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մարզավիճակից։ Եթե «կատալոնական» ակումբի դարպասապահը վնասվածքից հետո վերադառնա լավագույն մարզավիճակի, ապա Նոյերի կարիքը չի լինի:

 

38-ամյա Մանուել Նոյերը «Բավարիայի» հետ 11 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Գերմանիայի գավաթակիր և երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: