SPORTSWORLD.AM

Մալխաս Ամոյանը 2025 թվականի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդ

08 դեկտեմբերի 2025 | 16:38:31 | 196

Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։

2025 թվականին Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։

Բացի Մալխասից, տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի կոչմանն են հավակնում Մոհամադհադի Սարավին, Սայեդ Էսմայիլին, Ղոլամռեզա Ֆարոխին (երեքն էլ՝ Իրան) և Այտժան Խալմախանովը (Ուզբեկստան)։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: