SPORTSWORLD.AM

ԿԼ. «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ

08 դեկտեմբերի 2025 | 11:43:41 | 202

Օրեր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի հինգերորդ տուրի «Նոա»-«Լեգիա» հանդիպումը նման էր լինելու կենացմահու պայքարի:

Վարշավան ներկայացնող թիմը Երևան է ժամանելու` «Պիաստից» կրած ծանր պարտությունից հետո (0:2): Մեկ ձախողումը կարող է ճակատագրական լինել` «Լեգիա»-ի գլխավոր մարզիչ` Գոնսալու Ֆեյոյի համար, ևս մեկ պարտություն նա կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին:

Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն թեև պարտվել է ԲԿՄԱ-ին (2:3) Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում, նրանք խաղադաշտ դուրս կգան կրկնակի մոտիվացված: Հաշվի առնելով մրցավարի կողմից տրված երկու կարմիր քարտերը ( Նարդին Մուլահուսեյնովիչ, Ֆոֆանա Բիլալ): Հաղթանակը երևանյան ակումբի համար պատմական նվաճում էր լինելու: Սանդրո Պերկովիչի տղաները «Լեգիա»-ի արգելքը հաղթահարելու դեպքում կնվազեն Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ օֆֆի ուղեգիր:

 

Թեժ պայքար սպասվում էր նաև տրիբունաներում: Չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից լեհ երկրպագուների մուտքի արգելքին որոշ տեղեկությունների համաձայն նրանք հայ միջնորդների օգնությամբ ձեռք բերել հանդիպման տոմսերը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ակումբի մամուլի ծառայությունը նշելով` հյուր թիմի երկրպագուների մուտքը տնային սեկտորներ կարգելվի, իսկ տոմսերի ձեռք բերման գումարները վերադարձի ենթակա չեն:

Ըստ փորձագետների Հանդիպման ելքը որոշվելու է մարտական հակադրության պայմաններում: Հաշվի առնելով` «Լեգիա»-ի պաշտպանողական դանդաղկոտությունը հայկական թիմը կենտրոնանալու է հակագրոհների վրա: Հելդեր Ֆերեյրան իրական գլխացավանք կարող է դառնալ հյուրերի համար:

Լեհերը ստիպված են լինելու հույս դնել անհատական վարպետության վրա: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Վահան Բիչախչյանը, ով հարազատ մարզադաշտում ստիպված է լինելու խաղալ հայրենակիցների դեմ:

Հիշեցնենք` «Նոա»-«Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 21:45-ին, որը կարող է ճանապարհ բացել եվրոգավաթային գարուն, իսկ «Լեգիա»-ի համար վերջին հնարավորությունն է փրկել ձախողված մրցաշրջանը: «Նոա»-ն այժմ վաստակած հինգ միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեգիան երեք միավորով 28-րդն էր:

 

Վլադիմիր Գաբրիելյան

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: