ՖԻՖԱ ն:"/> Հայտնի է ԱԱ-2026-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ։։ SportsWorld.am
SPORTSWORLD.AM

Հայտնի է ԱԱ-2026-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

07 դեկտեմբերի 2025 | 13:59:01 | 216

Հայտնի է դարձել աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ժամանակացույցը։ Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Տեղեկացնում է` ՖԻՖԱ ն:

Խմբային Փուլ

Աշխարհի առաջնության բացման խաղը Մեքսիկայի և Հարավային Աֆրիկայի (ՀԱՀ) միջև կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով  23:00-ին։ Հաջորդ խաղը՝ Հարավային Կորեայի և ՈՒԵՖԱ-ի փլեյ-օֆֆի հաղթողներից մեկի միջև, կսկսվի  08:00-ին։

Հունիսի 12-ին Կանադան կմեկնարկի ՈւԵՖԱ-ի փլեյ-օֆֆի հաղթողի դեմ՝ ԵԺ 23:00-ին, իսկ ԱՄՆ — Պարագվայ խաղը՝ ԵԺ 05:00-ին։Մինչև հունիսի 23-ը հաջորդ խաղային օրերին օրական կանցկացվի չորս հանդիպում։

 

Խաղերի մեկնարկի ժամանակը կտատանվի Երևանի ժամանակով 20:00-ից (ամենավաղը) մինչև 08:00 (ամենաուշը)։ Խմբային փուլի եզրափակիչ տուրում օրական կլինի վեց հանդիպում, որոնք կսկսվեն ԵԺ 23:00-00:00-ից մինչև 06:00-07:00։

Խմբային փուլի հանդիպումները տարբեր տուրերում կկայանան հետևյալ ժամերին (ԵԺ). ամենավաղ խաղերը կմեկնարկեն 20:00-ին, իսկ մյուս խաղերը կկայանան հաջորդաբար՝ 23:00-ին, 00:00-ին, 02:00-ին, 03:00-ին, 05:00-ին, 06:00-ին և 08:00-ին։

Փլեյ-օֆֆ

1/16 եզրափակիչի հանդիպումները կսկսվեն 20:00-ից մինչև 07:00-ն։

 

1/8 եզրափակիչի խաղերը՝ 20:00-ից մինչև 04:00-ն։

1/4 եզրափակիչները կմեկնարկեն տարբեր ժամերի. հուլիսի 9-ին՝ 00:00-ին, հուլիսի 10-ին՝ 23:00-ին, հուլիսի 12-ին՝ 01:00-ին և 05:00-ին։

Եզրափակիչ փուլ

Կիսաեզրափակիչները տեղի կունենան հուլիսի 14-ին և 15-ին՝ ժամը 23:00-ին։ 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ 01:00-ին, իսկ եզրափակիչը՝ 23:00-ին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: