Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում Հայաստանի չեմպիոն` «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց` ԲԿՄԱ-ին: Այս թիմերն նախորդ հանդիպումներն ավարտել են գոլազուրկ ոչ-ոքի (0:0): Հաջորդաբար` «Նոա»-ն ուժերը չափեց` Վան»-ի, ԲԿՄԱ-ն «Գանձասար»-ի հետ:
Հանդիպման մեկնարկում բանակայինները բացեցին հաշիվը` Գրենիկ Պետրոսյանը, Համլետ Սարգսյանի փոխանցումից հետո գրավեց 26-ամյա` Թիմոթի Ֆայուլուի պաշտպանած դարպասը (0:1): Բաց թողած գնդակից հետո` Սանդրո Պերկովիչի տղաները ակտիվություն ցուցաբերեցին և հինգ րոպե անց հանդիպման ութերորդ րոպեին` Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` Դավիթ Սուալեհեի փոխանցումից հետո (1:1): ԲԿՄԱ-ն հանդիպման 23-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը դուբլ ձևակերպեց առաջ մղելով իր թիմին հաշվի մեջ (1:2), որից հետո` Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացվեց խաղադաշտից (28) «Նոա»-ին թողնելով տասը ֆուտբոլիստով: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ (44) Նարեկ Հովհաննիսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը օգտվելով Լևոն Բաշոյանի փոխանցումից (1:3):
Երկրորդ խաղակեսում` «Նոա»-ն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց, ունեցավ իրական գոլային պահ, որտեղ գնդակը չհատեց դարպասային գիծը, սակայն հանդիպման 55 րոպեին Հելդեր Ֆերեյրան կրճատեց հաշվի տարբերությունը (2:3): Այսպիսով` «Նոա»-ն վերջին տասը խաղերում կրում է իր երրորդ պարբերությունը, ավարտվելով մրցաշրջանի աշնանային հատվածը մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում վաստակած 23 միավորով, ԲԿՄԱ-ն յոթերորդն է 15 միավորով: