Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ» Ֆուտբոլային ակումբի կողմից անհատույց կառուվել է «Հանրապետական» մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշները
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա» – «Սիգմա Օլոմոունց» հանդիպման ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որտեղ հյուր թիմի երկրպագուները կոնֆլիկտ էին հրահրել:
Այդ դեպքից հետո` «ՆՈԱ» ՖԱ–ի նախագահ` Վարդգես Վարդանյանի հանձնարարությամբ սկսվեցին մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշների փոխարինման և կառուցման աշխատանքները։
Այս աշխատանքներն ոչ միայն դեկտեմբերի 11-ին կայանալիք «Նոա» – «Լեգիա» հանդիպման համար է, այլ նաև նախատեսված է լինելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ևս բարձր անվտանգային պայմաններում կազմակերպելու համար։
Հավելենք այս աշխատանքներն իրականացվել են «Նոա» ՖԱ–ի կողմից և անհատույց տրամադրվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, մասնավորապես «Հանրապետական» մարզադաշտին։
Մանրամասներն` Այստեղ
«Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 11-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով ժամը` 21:45-ին։