«Մանչեսթեր Յունայթեդը» 28 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Օլիմպիակոսին» 18-ամյա կիսապաշտպան Քրիստոս Մուզակիտիսի համար, հայտնում է` Goal-ը՝ հղում անելով Sport Time-ին։
Աղբյուրի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» հույն ֆուտբոլիստին հետևում էին ավելի քան մեկ տարի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է առաջարկ անել Մուզակիտիսի տրանսֆերի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Մուզակիտիսը մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt.com-ի տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։