«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նախատեսում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի ստադիոն:
Այն կունենա անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները եւ կապահովի համապատասխան միջազգային չափանիշներ, հայտնում է ակումբը: Հայտարարվել է նոր ճարտարապետական նախագծի մշակման տենդերի հաղթողը։
«Սա մեր տեսլականն է ու մեր ապագան: Ձեզ ենք ներկայացնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը»,- ասված է «Ուրարտու»-ի տարածաց հայտարարության մեջ:



