SPORTSWORLD.AM

«ՆՈԱ» --- «ԼԵԳԻԱ» ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ

04 դեկտեմբերի 2025 | 12:10:47 | 169

Վարշավայի «Լեգիան» Երևանում կայանալիք հանդիպմանը աջակցություն չեն ունենա:

Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) պատժամիջոցներ է կիրառել «Լեգիայի» նկատմամբ՝ նոյեմբերի 6-ին կայացած «Ցելյեի» դեմ արտագնա խաղում (1:2) գրանցված միջադեպերի պատճառով։ Որոշվել է ակտիվացնել նախկինում սահմանված պայմանական պատիժը, որն արգելում է տոմսերի վաճառքը ակումբի՝ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ արտագնա խաղի համար։ Այս որոշումը ուղղակիորեն վերաբերում է «Նոա»-ի հետ երևանյան հանդիպմանը։

Բացի այդ, ակումբը տուգանվել է քսան հազար եվրոյով։ ՈւԵՖԱ-ն սահմանել է նաև ևս մեկ արտագնա խաղի տոմսերի վաճառքի արգելք, սակայն 2 տարվա կտրվածքով։ Սա նշանակում է, որ խախտումների կրկնության դեպքում սպասվում են նոր պատժամիջոցներ։ Պաշտոնական հայտարարության մեջ որպես կարգապահական տույժի պատճառ նշվում է երկրպագուների կողմից ճայթրուկների կիրառումն ու նետումը։ Որոշման մեջ հստակեցվում է, որ ուժի մեջ է մտել դեռևս 2025 թվականի հունվարի 15-ին սահմանված կարգապահական տույժը։

Լեհ երկրպագուների համար սա նշանակում է, որ նրանք չեն կարողանա տոմսեր գնել դեպի Երևան արտագնա խաղի համար։ Արգելքը տարածվում է եվրագավաթային հենց առաջիկա հանդիպման վրա, ինչի արդյունքում «Լեգիան» մրցակցի հարկի տակ ստիպված կլինի խաղալ առանց աջակցության։

Հիշեցնենք, որ «Նոա» — «Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 21։45-ին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: