SPORTSWORLD.AM

Աննա Օհանյան. «Խնդրում ենք լինել զգոն»

03 դեկտեմբերի 2025 | 22:52:01 | 219

Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն` Աննա Օհանյանը սոց ցանցի իր էջում գրառում է կատարել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի հինգերորդ մրցափուլի` «Նոա»-«Լեգիա» հանդիպման ընդառաջ:

 «Մեր ընկերները և ծանոթները խնդրանքներ են ստանում Լեհաստանից՝ տրամադրել տոմսեր հայկական սեկտորներից:

Խնդրում ենք լինել զգոն, ցանկացած տոմսի տրամադրում երրորդ անձանց, էլ չասեմ ուղիղ վաճառք լեհ երկրպագուներին անվտանգության մեծ ռիսկեր է պարունակում մեզ բոլորիս համար: Այս խաղը պատմական կարևորության խաղ է: Բոլորս դեպի մարզադաշտ Առաջ, Նոա, առաջ»,- գրել է` Օհանյանը:

Ավելի վաղ հայտարարությամբ հանդես է եկել նաև ակումբի մամուլի ծառայությունը`

 «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հյուր թիմի երկրպագուներին արգելվելու է մուտքը տնային սեկտորներ Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն Այդ իսկ պատճառով խնդրում ենք հյուր թիմի երկրպագուներին զերծ մնալ տոմսերը երկրորդական շուկայից գնելուց  Տոմսերը կարող եք ձեռք բերել մեր կայքից», - ասված էր ակումբի տարածաց հայտարարությունում:

Հիշեցնենք Հայաստանի ներկայացուցիչը հինգ միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Նոա»-«Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը` 21:45-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: