SPORTSWORLD.AM

«Արարատ-Արմենիա»-ն հաղթում է «Շիրակ» ին դիտարժան խաղում

01 դեկտեմբերի 2025 | 15:31:35 | 183

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 15-րդ մրցափուլի շրջանակում` «Արարատ-Արմենիա»-ն 2025 թվականի տնային վերջին խաղում ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին:

«Սև ու Սպիտակները» ակտիվությամբ մեկնարկեցին հանդիպումը, ակտիվ ֆուտբոլով աջքի ընկան նաև գյումրեցիները պահեր ստեղծելով երեւանյան ակումբի դարպասին: Հանդիպման 18-րդ րոպեին տան տերերը կարող էին բացել հանդիպման հանդիպման հաշիվը 11մ հարվածով Խուան Բալանտան վաստակեց այն նա էլ հարվածեց, սակայն` «Շիրակի» դարպասապահ` Լյովա Կարապետյանը տեղում էր և նրա արդյունավետ խաղի շնորհիվ գնդակը չհատեց դարպասային գիծը:  Հանդիպումը դադարեցվեց լուսային խափանման պատճառով (26 րոպե): 

Առաջին խաղակեսի վերջնամասում` «Շիրակը» բացեց հանդիպման հաշիվը` Լյովա Մրյանի գոլի շնորհիվ (0:1)Հաղթանակի դեպքում` Արսեն Հովհաննիսյանի գլխավորած թիմը կարող է շրջանցել ԲԿՄԱ-ին, ով 12 միավորով մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին «Սև ու սպիտակների» 21-ամյա ֆուտբոլիստը` Արայիկ Էլոյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

  Երկրորդ խաղակեսն` «Արարատ-Արմենիա»-ն մեկնարկեց ակտիվ ֆուտբոլով, ճնշում գործադրելով` «Շիրակի» դարպասին, որի արդյունքում` Հուգո Օլիվեյրան, Արմեն Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց դարպասը առաջ մղելով իր թիմին (2:1): Հայաստանի ներքին առաջնության առաջատարը հանդիպման 66-րդ րոպեին գրոհի նետվեց ձախ եզրով, որն եզրափակեց` Արթուր Սերոբյանը հաշիվը դարձնելով 3:1:

Ըստ AFScore-ի վիճակագրության երեւանցիները գնդակին տիրում են ժամանակակի 68/32% տոկոս հարաբերակցությամբ Կազմակերպելով 62 գրոհ 21-ի դիմաց: Հանդիպման ավելացված ժամանակակի առաջին րոպեին` Պաուլ Այոնգոն մեծացնում երևանյան ակումբի առավելությունը հաշիվը դարձնելով 4:1: Այսպիսով` Արարատ-Արմենիա»-ն հաղթում է` «Շիրակ»-ին վաստակելով 34 միավոր և շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» տասը միավորով իններորդն էր:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: