SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

30 նոյեմբերի 2025 | 13:50:54 | 131

«Մանչեսթեր Յունայթեդը» թիրախավորում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան` Ֆեդերիկո Վալվերդեին։ «Արքայական» ակումբը հետևում է նրա կարգավիճակին, հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ Վալվերդեն «Լոս Բլանկոսի» այն մի քանի խաղացողներից մեկն է, ովքեր դժգոհ են գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի կառավարման ոճից։ Ուրուգվայցին մտածում է իսպանական հսկայից հեռանալու մասին, եթե Ալոնսոյի հետ իր հարաբերությունները չբարելավվեն։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը»  մտադիր չէ վաճառել 27-ամյա կիսապաշտպանին 100 միլիոն ֆունտ ստեռլինգից պակաս գնով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերը գնահատում է 70 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է 17 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: