SPORTSWORLD.AM

Բերգոմի. «Այս ամենը կատարվում է արդեն հինգ տարի, խնդիրը նույնն է»։

29 նոյեմբերի 2025 | 17:29:27 | 169

Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին պաշտպանը կիսվել է իր կարծիքով «Ներաձուրիի» ունեցած խնդիրների վերաբերյալ։

Միլանյան գրանդը պարտվել է իր վերջին երկու խաղերում՝ նախ 0:1 հաշվով զիջելով «Միլանի» դեմ դերբիում, ապա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ Մադրիդի «Ատլետիկոյին» (1:2)։

«Այս ամենը կատարվում է արդեն հինգ տարի, խնդիրը նույնն է։ «Ինտերը» խաղում է լավ ֆուտբոլ՝ կենսունակ խաղաոճով, և Եվրոպայում լավագույններից մեկն է, բայց նրանք տառապում են նույն խնդրից։ Ֆուտբոլիստները շատ ծանր են անցկացնում խաղերի վերջնամասերը՝ անընդհատ բաց թողնելով նույն գոլերը։ Ոչինչ չի փոխվել։ «Ինտերը» դեռևս ունակ է հաղթելու և գագաթնակետին մնալու, բայց մենք նույն բաներն էինք ասում երկու կամ երեք տարի առաջ», — ասել է Բերգոմին Sky Sport-ին տված հարցազրույցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: