Մադրիդի «Ռեալը» որոշել է հրաժարվել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեին ձեռք բերելու ծրագրերից ՝ նրա մարզավիճակի անկման պատճառով, է հայտնում է` «The Athletic»-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսը» արդեն տեղեկացրել է մերսիսայդցիներին իրենց որոշման մասին։ Ընդգծվում է, որ «Ռեալ Մադրիդի» կողմից Կոնատեին մերժելը կարող է ֆրանսիացի ֆուտբոլիստին մոտեցնել «Լիվերպուլի» հետ իր պայմանագրի երկարաձգմանը, որը լրանում է 2026 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։ Transfermarkt.com-ի տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 55 միլիոն եվրո։