Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ 4:2 հաշվով:
Սա Ռոբերտ Լևանդովսկիի և ընկերների չորրորդ անընդմեջ հաղթանակն է արտագնա խաղերում:
Հանս Ֆլիկի թիմից աչքի ընկան` Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերան Տոռեսը դուբլի հեղինակ և Լամին Յամալը:
Տան տերերի կազմում` Խուլիան Ալվարեսը և Ալեքսանդր Սորլոտը
Այս թիմերի միջեւ նախորդ կայացած խաղում հաղթել է մադրիդյան ակումբը 2:1 հաշվով:
Հաջորդ տուրում «Կապտանռնագույնները» սեփական հարկի տակ կընդունեն «Ժիրոնա»-ին, «Ատլետիկո-ն հյուր կգնա «Էսպանիոլ»-ին:
Այս խաղից հետո կատալոնացիները միավորների թիվը հասցնում են 60-ի և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորներ իրենց ակտիվում ունի «Արքայական» ակումբը, իսկ «Ատլետիկո»-ն զբաղեցնում է երրորդ տեղը 56 միավորով: