Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշար, հայտնում էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը: Այն կկրի «UNIBANK CUP» անվանումը: Մրցաշարին կմասնակցեն չորս երկրի հավաքականներ` Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ղրղզստան: Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 20-24-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք` Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի ձմռանը կմասնակցի Եվրոպայի առաջնության հիմնական փուլին, որը տեղի կունենա Լատվիայում:
Հանդիպումների ժամանակացույցը`
Դեկտեմբերի 21
16:00 - Ղրղզստան - Վրաստան
20:00 - Հայաստան - Մոլդովա
Դեկտեմբերի 22
16:00 - Վրաստան - Մոլդովա
20:00 - Հայաստան - Ղրղզստան
Դեկտեմբերի 24
14:00 - Ղրղզստան - Մոլդովա
20:00 - Հայաստան - Վրաստան