ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց շոտլանդական «Աբերդին»-ին: Մինչ այս` Ջիմի Թելին գլխավորած թիմը Կոնֆերենցիաների Լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած խաղերում միավորներ վաստակել չի հաջողվել և զբաղեցնում էր 35-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: Հելդեր Ֆերեյրան և խաղընկերները այս մրցաշրջանում անցկացրած չորս խաղերում վաստակել է նույնքան միավորներ: Հայաստանի ներկայացուցիչը նախորդ մրցաշրջանում չորս միավոր վաստակել է ամբողջ լիգայի փուլի (խմբային փուլ) ընթացքում: «Պիտդորե» մարզադաշտը կարող է ընդունել մոտ 22.000 հանդիսական, որտեղ մի քանի տնային հանդիպումներ անցկացրել էր նաև Շոտլանդիայի հավաքականը: «Նոա»-ի հայտացուցակից բացակայում են` Ներվին Զոլոտիչը և Գոնսալո Գրեգորիոն: Զոլոտիչը հայտավորված չէ այս հանդիպմանը, իսկ Գրեգորիոն բացակայում է օգոստոսին ստացած վնասվածքի պատճառով, ով ընթացիկ մրցաշրջանում կանաչ խոտածածկ դուրս չի եկել:
Հանդիպման մեկնարկային րոպեներին վտանգավոր պահեր չգրանցվեցին, սակայն երկու թիմերն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին: «Նոա»-ն այս խաղում ապավինել էր կարճ խաղարկումներին, սակայն ավելի շատ գնդակին տիրում են շոտլանդական ակումբի ֆուտբոլիստները: Երևանյան ակումբօ ֆուտբոլիստները հաճախ են փոփոխում իրենց խաղային դիրքերը, ըստ երևույթին պայմանավորված է մրցակցին ապակողմնորոշելու համար: «Նոա»-ի պաշտպանական գոտում արդյունավետ գործողությամբ աջքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Սերգեյ Մուրադյանը, ով առաջինն էր արձագանքում մրցակցի կազմակերպած յուրաքանչյուր առաջխաղացմանը: «Աբերդինը» գնդակը խաղադաշտում սահուն կերպով էր խաղարկում, սակայն գրոհի եզրափակիչ փուլում բախվում էր խնդիրների: «Նոա» իր առաջին հարվածը կատարեց հանդիպման 40-րդ րոպեին, որը իրացրեց` Նարդին Մուլահուսեյնովիչը ով հայկական թիմի կազմում դարձել է յոթ գոլի հեղինակ, որից չորսը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայում, երեքը Կոնֆերենցիաների Լիգայում: «Աբերդինը» առաջին խաղակեսի վերջում բացեց հանդիպման հաշիվը` Քևին Նիսբեթի գոլի շնորհիվ, որը նրա կատարմամբ առաջինն ԿԼ-ի լիգայի փուլում:
Առաջին կեսում` «Նոա»-ն աջքի ընկավ ոչ փայլուն խաղով հարձակման գծում, Երևանի թիմի ֆուտբոլիստները բախվում էին խնդիրների, որը ըստ` SportsWorldam-ի ֆուտբոլիստների մոտ նկատվում է որոշակի հոգնածություն, որը պայմանավորված է Հայաստանի ներքին առաջնության 14-րդ տուրի «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումից (2:2), որը բարդ խաղ ստացվեց` Սանդրո Պերկովիչի տղաների համար:
Հելդեր Ֆերեյրան և ընկերները երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին և հանդիպման 52-րդ րոպեին` 27-ամյա բոսնիացի` Նարդին Մուլահուսեյնովիչը խփում իր ութերորդ գոլը փոխարինման մտած` Մաթեուս Այասի փոխանցումից վերականգնելով հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման ընթացքից նկատելի է` Ջիմի Թելինի գլխավորած թիմը ևս խնդիրներ ունի և նրանց հարկավոր է հանդիպումն ավարտել միայն հաղթանակով, քանի որ ըստ ՈՒԵՖԱ-ի տրամադրած տեղեկատվության շոտլանդական ակումբը իր ակտիվում ունի մեկ միավոր, «Նոա»-ին բավարարում է անգամ մեկ միավորով վերադառնալ Երևան (ոչ-ոքի): «Նոա»-ն երեք րոպեի ընթացքում վաստակեց նույնքան անկյունայինի խաղարկում ճնշելով մրցակցին, որին արձագանքում էր Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ ռմբարկուն` Նարդին Մուլահուսեյնովիչը, սակայն բոլոր դրվագներում գնդակը չհատեց դարպասային գիծը: Այսպիսով` «Նոա»-ն Շոտլանդիայում գրանցում է իր երկրորդ ոչ-ոքին Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլում ակտիվում ունենալով հինգ միավոր: Հայաստանի ներկայացուցչի հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում որտեղ մեր թիմը կընդունի` Վահան Բիչախչյանի` «Լեգիա»-ին: