Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն այսօր` նոյեմբերի 27-ին ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի չորրորդ մրցափուլի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի շոտլանդական «Աբերդին»-ի հետ: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը չորս միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը` 00:00-ին:

Ինչպես նշել է խորվաթ մասնագետը «Սիգմա Օլոմոունցի» (1:2) հետխաղային ասուլիսի ընթացքում` «Մենք ունենք չորս միավոր, մեզ հարկավոր ևս ութը»: Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները մինչ մրցավայր մեկնել Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունեց` «Ալաշկերտ»-ին որն ավարտվեց ոչ-ոքի (2:2): Հավելենք Հայաստանի ներկայացուցիչը դեկտեմբերի 11-ին հինգերորդ տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի լեհական` «Լեգիա»-ին: