«Տոտենհեմի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» նախկին մարզիչ Անջելոս Պոստեկողլուն կարող է գլխավորել «Լիվերպուլը», եթե ակումբի ղեկավարությունը որոշի հեռացնել Արնե Սլոթին , հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացի մասնագետը դեռևս վայելում է մերսիսայդյան ակումբի ղեկավարների աջակցությունը, սակայն «Լիվերպուլի» սեփականատերերը հիանում են Պոստեկողլուով և նրան համարում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար հարմար թեկնածու։
Արնե Սլոտը «Լիվերպուլը» գլխավորեց 2024 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ «կարմիրները» 2024/25 մրցաշրջանի ավարտին նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգան։ Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» պարտվել է ինը խաղում բոլոր մրցաշարերում, Չեմպիոնների լիգայում պարտվելով 4-1 հաշվով ՊՍՎ Էյնդհովենին։