Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի երրորդ տուրից հետաձգված խաղում` «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց` Մանուել Տուլիպայի գլխավորած` «Արարատ-Արմենիա»-ին: Մինչ հանդիպման մեկնարկը թիմերն մեկ րոպե լռությամբ հարգեցին 1973 թվականի ԽՍՀՄ գավաթակիր` Երևանի «Արարատ»-ի («Արարատ-73») գլխավոր մարզիչ` Նիկիտա Սիմոնյանի հիշատակը, ով 99 տարեկան հասակում հեռացավ կյանքից նոյեմբերի 23-ին:

Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերն խաղադաշտում հանդիպում են առաջին անգամ, վերջին հանդիպումն եղել է մարտի 28-ին: Հանդիպման մեկնարկում թիմերն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին: «Փյունիկի» և «Արարատ-Արմենիա»-ի մասնակցությամբ հանդիպումներն սովորաբար ընթանում թեժ պայքարում և այս խաղն էլ բացառություն չէ: Հանդիպման 18-րդ րոպեին` Մանուել Տուլիպայի տղաների անարդյունավետ գործողության արդյունքում` «Փյունիկը» բացեց հանդիպման հաշիվը (1:0) Խավի Մորենոյի և Ալեքսանդր Միլկովիչի համագործակցության արդյունքում, ով տուգանային հրապարակի մատույցներում շրջանցեց «Սև ու սպիտակների» պաշտպաններին», թերացավ նաև դարպասապահ` Արման Ներսեսյանը: Մինչ դարպասի գրավումը հանդիպումը ընթանում փոխադարձ գրոհներով, որից հետո` Նռնագույններն» փոքր ինչ նահանջեցին սեփական կիսադաշտ: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի 16-ակի չեմպիոնը օգտվեց մրցակցի սխալներից` «Արարատ-Արմենիա» տիրում էր գնդակին, առաջ գալիս ազատ տարածություն տալով թիկունքում որն «Փյունիկին» տալիս է առաջխաղացման հնարավորություն:
Այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի «Փյունիկի» գլխավոր մարզիչ` Արտակ Օսեյանի համար, նա իր մարզչական կարիերայի զգալի մասը անցկացրել է` «Արարատ-Արմենիա»-ում լինելով` Վարդան Մինասյանի օգնականը նաև Արթուր Մկրտչյան, ով այսօր «Նռնագույնների» ավագ մարզիչն է: Երկրորդ խաղակեսում` երկու թիմերն էլ ակտիվ էին ինչպես առաջինում եղան գոլային դրվագներ, որտեղ «Արարատ-Արմենիա»-ն կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն գրոհի եզրափակման փուլում բախվում էր որոշակի խնդիրների: Հանդիպման վերջնամասում Միխայիլ Կովալենկոն պաշտպանությունից իր թիմի գործողությունները արագորեն տեղափոխեց հարձակման, որտեղ սպասում էր` Մատաս Վարեյկան, բայց իր տեղում էր` «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահ` Արման Ներսեսյանը: Արմեն Համբարձումյանը և խաղընկերները իրենց խաղով ցույց տվեցին, որ չեն ցանկանում պարտվել, քանի որ առաջնության առաջատարն է և մինչ այս հանդիպումը ընթացիկ մրցաշրջանի անպարտելի թիմը, սակայն Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը ունի իր խնդիրները ովքեր նույնպես ձգտում են հաղթանակի: Այսպիսով` «Փյունիկը հաղթանակի հասնում առաջնության առաջատարի նկատմամբ միավորների քանակը հասցնելով 26-ի հավասարվում մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում գտնվող «Ուրարտու»-ին, «Արարատ-Արմենիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ակտիվում ունենալով 31 միավոր: