SPORTSWORLD.AM

Մարեսկա. «Այժմ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղի վրա»

25 նոյեմբերի 2025 | 12:38:39 | 213

Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը վերադարձել է մարզումների հիմնական խմբի հետ, հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ` Էնցո Մարեսկան:

«Մենք դեռ չենք կարող ճշգրիտ ասել, թե երբ նա լիովին պատրաստ կլինի, բայց դա շուտով պետք է լինի։ Փալմերն արդեն աշխատում է խաղադաշտում և սկսում է գնդակով վարժություններ անել։ Նա իրեն լավ է զգում։

«Այժմ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղի վրա։ Դրանից հետո մենք կպատրաստվենք «Արսենալի» դեմ խաղին։ Չեմ կարծում, որ նա կկարողանա խաղալ այդ երկու խաղերում, բայց նրա վիճակը խրախուսական է», - Մարեսկայի խոսքերն  մեջբերում է` «Չելսիի» պաշտոնական կայքը։ 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: