Այսօր մարտի 16-ին ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հոլանդացի 61-ամյա Ջոն Վանտ Սխիպի գլխավորությամբ առաջին հավաքին միացել են հետևյալ ֆուտբոլիստները`
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Մի փոքր ուշ ազգային ընտրանուն կմիանան` Արսեն Բեգլարյանը, Նաիր Տիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը:
Վաղը հավաքականի ճամբար կժամանեն երկար դադարից հետո Տիգրան Բարսեղյանը, Ուգուչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Ռումինական «Ֆարուլ»-ի ֆուտբոլիստ` Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Երկու օր անց մարտի 18-ին Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը:
Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակում ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ:
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ երեք օր անց Թբիլիսիի «Դինամո արենա»-ում:
Լուսանկարը` ՀՖՖ-ի