Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի ընդունելով` Արմեն Գյուլբուդաղյանցի «ԲԿՄԱ»-ին առավելության հասավ 3:2 հաշվով:
«Բանակայիններն» լավ հանդիպում անցկացրեցին, սակայն հանդիպման հաշիվը բացեց` Էրիկի Դանիել Ռոդրիգեսը: Հանդիպման 28-րդ րոպեին «ԲԿՄԱ»-ի 19-ամյա Պետիկ Մանուկյանը հավասարեցրեց հաշիվը (1:1): Առաջին խաղակեսի վերջնամասում Վյաչեսլավ Աֆյանը և խաղընկերները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, բայց VAR համակարգի միջամտությամբ այն չեղարկվեց: Երկրորդ խաղակեսում Լուկաս Կաֆեն առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ (2:1): Հայացք գցելով Մրցաշարային աղյուսակին «ԲԿՄԱ»-ին այսօրվա խաղում հարկավոր էր տուն վերադառնալ երեք միավորով: Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները երկրորդ անգամ վերականգնվեցին հաշվի հավասարակշռությունը` Գրենիկ Պետրոսյանի արդյունավետ գործողության արդյունքում (2:2), որից հետո նրանք նետվեցին հաղթանակի հետքերով դադարեցնելով պարտությունների շարքը: Մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտը հանդիպումն ընթացավ հյուրերի սցենարով, սակայն ավելացված յոթերորդ րոպեին չարենցավանյան ակումբը 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց 39-ամյա պաշտպան` Հրայր Մկոյանը (3:2): Հայ ֆուտբոլիստը անվրեպ էր նաև «Շիրակի» դեմ արտագնա խաղում, որտեղ «Վանը» առավելության հասավ գյումրեցիների նկատմամբ 3:2 հաշվով:
Մեզ կարող եք հետևել նաև YouTube-ում