SPORTSWORLD.AM

Վինիսիուսի Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» ցանկանում են երկարաձգել պայմանագիրը

23 նոյեմբերի 2025 | 13:22:34 | 186

Մադրիդի «Ռեալը» և հարձակվող` Վինիսիուս Ժունիորը ձգտում են վերջնական համաձայնության՝ նրա աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամռանը։ Երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել իրենց համագործակցությունը։ «Լոս Բլանկոսը» 25-ամյա ֆուտբոլիստին համարում է ակումբի «ժառանգությունը», հայտնում AS-ի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբային աշխարհի առաջնությունից հետո կողմերի միջև նոր պայմանագրի շուրջ ծագած անհամաձայնությունները լուծվել են վերջին շաբաթներին։ Վինիսիուսը և «Ռեալ Մադրիդը» հասկանում են, որ պայմանագրի երկարաձգումը կվերջացնի լուրերը՝ հանգեցնելով «կայունության և հանգստության փուլի», որից խաղացողը և «Ռեալ Մադրիդը» կշահեն մարզական, սոցիալական և տնտեսական առումներով։

Վինիսիուսը «Արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այս ընթացքում հարձակվողը մասնակցել է 338 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 111 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt.com-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 150 միլիոն եվրո։

 

Մեզ կարող եք հետևել YouTube-ում

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: