SPORTSWORLD.AM

UFC Fight Night 265․ Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին

23 նոյեմբերի 2025 | 01:41:06 | 289

Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, խեղդող հնարքով հաղթեց նույն քաշային կարգի 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուկերին։

Առաջին ռաունդն անցավ Արմանի  առավելությամբ, իսկ երկրորդում նա բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։

Այս հաղթանակից հետո, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կստանա տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ։

Հավելենք մի շարք հայ անվանի մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, մեկնել էին Դոհա՝ աջակցելու Արմանին այս մենամարտում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: