SPORTSWORLD.AM

«Նոա»-ն և «Ալաշկերտ»-ը վաստակում են մեկական միավոր

22 նոյեմբերի 2025 | 20:21:47 | 108

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակում` Սանդրո Պերկովիչի «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ին: Թիմերի միջև կայացած վերջին տասը խաղում Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը տոնել է յոթ հաղթանակ, երեք հանդիպում ավարտվել «Ալաշկերտ»-ի առավելությամբ: Այս խաղերից աջք է շոյում 2023 թվականի աշնանը կայացած հանդիպումը, որն ավարտվեց` «Նոա»-ի հաղթանակով (9:8):

Մեկնարկային 25 րոպեներն անցավ լարված պայքարում, հանդիպման 14-րդ րոպեին` Գոռ Մանվելյանը բացեց հաշիվը 11մ նշակետից (1:0): Հաշվի չառնելով` Նաթանայել Սենտինիի դեղին քարտը ամեն ինչ ընթանում էր «Նոա»-ի սցենարով, սակայն հանդիպման 23-րդ րոպեին գլխավոր մրցավարը` Դավիթ Սուալեհեին հեռացնում է խաղադաշտից: «Ալաշկերտ»-ը ստանալով թվային առավելություն հանդիպման 25-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը Կարեն Նալբանդյանի իրացրած 11մ հարվածով (1:1): Այնուհետև առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից յոթ րոպե առաջ «Նոա»-ի ավագ` Հովհաննես Համբարձումյանը գրավում է` Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը (2:1):

«Նոա»-ն լինելով տասը ֆուտբոլիստով գնդակին տիրում է ժամանակի 53/47% հարաբերակցությամբ: Երկրորդ խաղակեսը առաջինի համեմատ հանգիստ ֆուտբոլ ընթացավ: Կարեն Նալբանդյանը և խաղընկերները փորձում գրոհներ կազմակերպելով թելադրել իր խաղը, «Նոա»-ն երկրորդ խաղակեսում ապավինել էր հակագրոհելու տարբերակին: «Նոա»-ի համար այս հանդիպումը վերջինն էր Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի շրջանակում Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի չորրորդ տուրի շոտլանդական «Աբերդին»-ի հետ արտագնա խաղից առաջ, որը կկայանա նոյեմբերի 28-ին Երևանի ժամանակով 00:00-ին:

Հանդիպման 74-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը վերականգնում է հաշվի հավասարակշռությունը Մոմո Տուրեի իրացրած 11մ հարվածով (2:2): Հավելենք հաջորդ տուրում` Վահե Գևորգյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ուրարտու»-ի հետ, «Նոա»-ն հյուր կգնա «Վան»-ին: Այսօր կայացավ նաև «Շիրակ» «Գանձասար» հանդիպումը, որն ավարտվեց գյումրեցիների առավելությամբ (1:0), միակ և հաղթական գոլն հեղինակեց` Ռաֆիկ Միսակյանը հանդիպման 68-րդ րոպեին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: