Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող` Լամին Յամալը խոսել է տնային մարզադաշտում երկրպագուների աջակցությամբ խաղալու կարևորության մասին։
«Երկրպագուները աներևակայելի կարևոր են։ Մենք խաղացինք մի դաշտում, որը մերը չէր։ Մոնժուիկը լավ էր, բայց դա այն չէր, ինչ մենք ուզում էինք։ «Կամպ Նոուն» մեծ աջակցություն կլինի բոլորի համար և շատ բան կավելացնի մրցաշրջանի մնացած մասին», - Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանացի հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt.com կայքի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն կազմում է 200 միլիոն եվրո։