SPORTSWORLD.AM

«Դժվար մարտահրավեր է բայց մենք կանենք հնարավորը». Օմար Մարմուշ

16 մարտի 2025 | 12:41:58 | 22

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ` Օմար Մարմուշը խոսել է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի վերաբերյալ իր մտքերով։

 

Շաբաթ օրը «Քաղաքաբնակները» կրկին միավորներ կորցրին՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Բրայթոնի» հետ (2:2): Պորտուգալացի մասնագետի  թիմը 48 միավորով հինգերորդն է՝ մեկ միավորով հետ մնալով Լոնդոնի «Չելսիից»:

 

«Դժվար մարտահրավեր է, բայց մենք կանենք հնարավորը և կաշխատենք առավելագույն ջանասիրությամբ։ Հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Մենք պետք է ավելի հաճախ ցույց տանք մեր ուժերը, ավելի վստահ գործենք գնդակով և ավելի լավ տիրենք խաղին»,- Մարմուշի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: