SPORTSWORLD.AM

Դոննարումման Էրլինգ Հոլանդի մասին

22 նոյեմբերի 2025 | 12:00:58 | 169

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման պատմել է, որ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվորեն պայքարել է ՊՍԺ-ից իր տեղափոխության համար։

«Հալանդը հրաշալի տղա է, շատ հանգիստ, սիրում է իր ընտանիքը և նրանց հետ ժամանակ անցկացնելը։ Մենք լավ ենք հասկանում միմյանց։ Նույնիսկ երբ խաղում էինք միմյանց դեմ, մենք կապի մեջ էինք մնում և հաճախ զրուցում էինք խաղերից հետո»:

«Երբ ինձ համար հնարավորություն ստեղծվեց միանալ «Մանչեսթեր Սիթիին», նա գրեց ինձ։ Էրլինգը շատ էր պնդում իմ գալը, և ես շատ շնորհակալ եմ նրան։ Նա իսկապես լավ ընկեր է. լավ է, որ ես խաղում եմ նրա հետ, քանի որ նրա դեմ խաղալը չափազանց դժվար է։ [Հոլանդը] նման է այլմոլորակայինի», - Դոննարումայի խոսքերն  մեջբերում է` Sky Sports-ը։

Դոննարումման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցից վեցում դարպասը պահել է անառիկ։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt.com-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 40 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: