SPORTSWORLD.AM

Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում

22 նոյեմբերի 2025 | 11:27:21 | 141

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ` Անդրեյ Լունինը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Տեղեկացնում է` «Defensa Central»-ը: 26-ամյա ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»:

Լոնդոնյան ակումբը քննարկում է դարպասապահների ստորաբաժանումը հզորացնելու հնարավորությունը, և Լունինը հունվարին հնարավոր տրանսֆերի հիմնական թեկնածուներից մեկն է: Ըստ լուրերի, «Տոտենհեմը» պատրաստ է նրա համար առաջարկել 12-ից 15 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, Մադրիդը նպատակահարմար չի համարում ուկրաինացուն բաց թողնել մրցաշրջանի կեսերին:

Լունինը ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել «Արքայական»  թիմի կազմում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: