Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը ամփոփել է ԱԱ-2026-ի ընտրական փուլը:
«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար. գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։
Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։
Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական»,- ասել է` Մելիքյանը: