Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի վերջին մրցափուլի Պորտուգալիա-Հայաստան (1:9) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ` Էդուարդ Սպերցյանը անրադարձել է գերխոշոր հաշվով պարտությանը:
«Ամեն ինչ առջևում է, ֆուտբոլում այդպես էլ է լինում, սակայն նման հանդիպումները մեզ մոտիվացիա են տալիս զարգանալու համար: Չենք հանձվում և շարունակում ենք աշխատել»,- ասել է` Սպերցյանը:
Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում գրավեց վերջին չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում վաստակած երեք միավորով: