Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին մրցափուլի Պորտուգալիայի հետ (1:9) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում նշեց`
«Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին: Շատ վատ տրամադրության մեջ ենք, բայց պետք է աշխատել, կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու մեր ապագայի համար»,- ասել է` Եղիշե Մելիքյանը: