SPORTSWORLD.AM

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Պորտուգալիային

16 նոյեմբերի 2025 | 20:14:29 | 152

Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին մրցափուլի արտագնա խաղում Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ: Այս հանդիպմանը որակազրկման պատճառով կանաչ խոտածածկ դուրս չեկավ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականի ավագ, հարձակվող` Կրիշտիանու Ռոնալդուն ով նախորդ տուրի Իռլանդիա դեմ (0:2) խաղի 59-րդ րոպեին կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Մեր ընտրանու մեկնարկային կազմի յոթ ֆուտբոլիստ ներկայացնում են ֆուտբոլի Հայաստանի Ֆաստեքս Պրեմիեր Լիգան, Հունգարիայի հավաքականի դեմ երեւանյան խաղում նրանք կազմում էին վեցը: Հայաստանի ազգային հավաքականը այս ընտրական փուլում անցկացրած հինգ խաղում տոնել մեկ հաղթանակ և չորս պարտություն, Պորտուգալիայի համար երեք հանդիպում հաղթական էր և Հունգարիայի դեմ հանդիպումը սեփական հարկի տակ ավարտվել է ոչ-ոքի (2:2):

  Նախախաղային ասուլիսում Մարտինեսը հարգալից վերաբերմունք ցույց տվեց Եղիշե Մելիքյանի աշխատանքին նշելով «Հայերը լավ մարզիչ ունեն երբեք չգիտես թե ինչ սպասել Հայաստանի հավաքականից»: Հանդիպման յոթերորդ րոպեին Լոնդոնի «Չելսի»-ի 22-ամյա` Ռենատո Վեյգան բացում էր հանդիպման հաշիվը գրավելով գրեթե անպաշտպան դարպասը: Պորտուգալացիները ամբողջ կազմով ճնշում գործադրեցին մեր ընտրանու նկատմամբ և հանդիպման 18-րդ րոպեին Հրատ-Լեոն Ռանոսի ձեռնարկած գրոհի արդյունքում նա գրոհի աջ եզրով հասնելով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ, փոխանցում կատարեց Էդուարդ Սպերցյանին ով գրավեց` Դիոգո Կոստաի պաշտպանած դարպասը հավասարեցնելով հաշիվը (1:1): Պաշտպանությունում Արթուր Սերոբյանի սխալի արդյունքում` Գոնսալո Ռամոսը առաջ մղեց իր թիմին (2:1): Այնուհետև երկու րոպե անց` Ժուան Նևեշը հաշիվը դարձնում է 3:1, սակայն Սպերցյանը և խաղընկերները համարձակ ֆուտբոլ են խաղում երկու գնդակ բաց թողնելուց հետո: Եղիշե Մելիքյանի հավաքականի ղեկը ստանձնելուց հետո դրական տեղաշարժը ակնհայտ է: Մինչ հայ մասնագետի հավաքականը գլխավորելու մեր ընտրանին անգամ մեկ գնդակ բաց թողնելուց հետո փակվում էին սեփական կիսադաշտում: Այժմ Հայաստանի ազգային հավաքականը համարձակ ֆուտբոլ է խաղում: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ Ժուան Նևեշը դուբլի է ձևակերպում հաշիվը դարձնելով 4:1: Հիմնական ժամանակի ավելացված երրորդ րոպեին Կարեն Մուրադյանի կանոնները խախտելու արդյուքում` Բրունո Ֆերնանդեսը 11մ հարվածով հաշիվը դարձնում է 5:1:

Առաջին խաղակեսում մեր ընտրանին քիչ էր տիրում գնդակին, հասկանալի էր խաղային որակների տարբերությունը հայ պաշտպանները առաջ գնալով չեն հասցնում նահանջել թիկունք և Ռոբերտո Մարտինեսի թիմը փորձի և որակների շնորհիվ կարողանում արագ տեղաշարժվել խաղադաշտում: 

Հանդիպման 52-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեսը դառնում է դուբլի հեղինակ (6:1): Ինչպես նշեց Եղիշե Մելիքյանը Նախախաղային ասուլիսում «Երբ դուրս ես գալիս խաղադաշտ պետք մոռանալ հարգանքի մասին մրցակցի նկատմամբ», սակայն մեր ընտրանու պաշտպանները չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրներն: Հանդիպման 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը 6:1 է, նույն հաշվով Հայաստանի հավաքականը պարտվել է 2025 թվականի առաջին արտագնա խաղում Վրաստանի ընտրանու հետ պայքարում, որից հետո հոլանդացի` Ջոն Բանտ Սխիպը հեռացվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Եթե համեմատենք Վրաստանի և Պորտուգալիայի դեմ հանդիպումները ըստ sportsworld.am-ի խաղային դրական տեղաշարժը ակնհայտ է: Պետք է դիտարկել մրցակցի խաղամակարդակը: Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմը համալրված է այնպիսի ֆուտբոլիստներ ովքեր հանդես են գալիս թոփ հինգ առաջնություններում: Այդ որակների շնորհիվ պորտուգալացիները վաստակում են հանդիպման երկրորդ 11մ հարվածը, որը անվրեպ իրացնում է` Բրունո Ֆերնանդեսը դառնալով հետրիկի հեղինակ (7:1): Այս ծանր հանդիպման ընթացքում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ` Արտյոմ Բանդիկյանը փոխարինելով` Կարեն Մուրադյանին: Հանդիպման վերջնամասում Սպերցյանը և խաղընկերները ակտիվություն ցույց տվեցին Պորտուգալիայի տուգանային հրապարակի մատույցներում, սակայն` Դիոգո Կոստան կարողացավ փրկել իր թիմին վերհասած գոլից: Պորտուգալիան մի քանի անհաջող հանդիպումներից հետո իր ամբողջ ուժերը ներդրեց` Եղիշե Մելիքյանի տղաների դեմ խաղում և ավելացված ժամանակում Ֆրանցիսկո Կոնսելաոն հաշիվը դարձրեց 9:1: Այսպիսով Պորտուգալիան յոթերորդ անգամ կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 

Հավելենք այս հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը ունեցավ աջակցություն մարզադաշտում գտնվող` «Կարմիր Արծիվներ» և «Հայկական Առաջին Ճակատ» ֆան ակումբների անդամների շնորհիվ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: