«Ֆիորենտինա»-«Յուվենտուս» հանդիպումը հորդառատ անձրևների պատճառով հնարավոր է հետաձգվի։
Ա Սերիայի 29-րդ մրցափուլի հանդիպումը նախատեսված է կիրակի օրը մարտի 16-ին` Ֆլորենցիայում։
Ինչպես հաղորդում է լրագրող` Ջանլուկա Դի Մարցիոն, Ֆլորենցիայի քաղաքային խորհրդի փոխնախագահ` Ալեսանդրո Դրագին քաղաքապետին խնդրել է հետաձգել հանդիպումը Տոսկանայում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով։
Հաղորդվում է նաև Ֆիորենտինայի` «Վիոլա Պարկ» մարզումային կենտրոնը վնասվել է, ակումբի մարզումային խաղադաշտերը հեղեղվել են: