Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Ռոբերտո Մարտինեսը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բռունու Ֆեռնանդեշը խոսել են Հայաստանի ազգային ընտրանու դեմ կայանալիք տնային հանդիպման մասին:
Ռոբերտո Մարտինես. «Շատերը չգիտեին՝ ինչ սպասել Հայաստանի հավաքականից առաջին տուրի խաղում։ Նոր մարզիչը շատ քիչ ժամանակ ուներ մեր դեմ առաջին խաղից առաջ, բայց թիմը խելացի է, կարողանում է խաղալ և ստեղծագործական ներուժ ունի։ Պաշտպանությունում նրանք ունեն 5 խաղացողից կազմված կազմակերպված գիծ։ Հայաստանը լավ խաղեր է անցկացրել, բայց նրանց բախտը չի բերել։ Հայաստանի հավաքականը շատ մրցունակ թիմ է, որին մենք հարգանքով ենք վերաբերվում։ Ինձ դուր է գալիս նրանց մարզչի աշխատանքը»:
Բռունու Ֆեռնանդեշ. «Պորտուգալիայի հավաքականի նպատակը հաղթելն է` աանկաախ մրցակցից։ Մենք միշտ ձգտում ենք հաղթել։ Աշխարհի առաջնությունում հաղթելու երազանքը երբեք չի մարում, բայց դրա համար պետք է հաղթել ամենամոտ խաղում։ Այժմ ամենակարևորը՝ Հայաստանի հավաքականին հաղթելն է:
Մենք արդեն խաղացել ենք Հայաստանի հավաքականի դեմ։ Նրանք արագ են հարձակման գծում, ուժեղ ու ագռեսիվ են գործում կենտրոնում։ Մենք գիտենք, թե ինչ դժվարություններ կարող են ստեղծել։ Բայց կարևոր է խաղալ մեր ֆուտբոլը և օգտագործել մեր ուժեղ կողմերը»:
Պորտուգալիա - Հայաստան աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին:
Մեր ընտրանին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է: