SPORTSWORLD.AM

Գավաթակիրը հաղթեց «Ալաշկերտին», «Ուրատու»-ն «Կապանցիներին»

15 մարտի 2025 | 20:00:56 | 22

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 23-րդ մրցափուլի շրջանակում Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունելով առաջնության հետնապահ Գանձասար»-ին առավելության հասավ 2:1 հաշվով:

 

Երեւանյան ակումբի կազմում աչքի ընկան թիմի ավագ` Ժիրայր Մարգարյանը և Վլադիսլավ Յակովլևը:

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի կազմում միակ գոլի հեղինակն է` Բերտրան Ջունիոր Մանին:

«Կապանցիները» ունեին չորս գոլային հնարավորություն, որը չստացվեց հասցնել տրամաբանական ավարտին:

Հաջորդ տուրում «Ուրարտու»-ն 25-րդ տուրի շրջանակում հյուր կգնա Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիա»-ին, իսկ մինչ այդ երկու թիմերը կհանդիպեն Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում:   Առաջին հանդիպումը ավարտվել է«Սև ու սպիտակների» հաղթանակով (1:0):

Զուգահեռ ընթացող խաղում Արմեն Համբարձումյանը և ընկերները տանը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Էդգար Թորոսյանի «Ալաշկերտ»-ի դարպասը:

Տան տերերի կազմում գոլերը հեղինակեցին Տենտոն Եննեն և Մարիուս Նուբիսսին և Մեթյու Թեգիրի Գբոմադուն:

 

«Ուրարտուն» 47 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Արարատ-Արմենիա»-ն 42 միավորով եզրափակում է լավագույն քառյակը: «Ալաշկերտ»-ը 14 միավորով զբաղեցնում է նախավերջին 10-րդ տեղը, իսկ «Գանձասարը» երկու միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: