«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նապոլիի» երիտասարդական խաղացող Սքոթ Մաքթոմինեյին վերադարձնելու հնարավորությամբ, տեղեկացնում է` «Caught Offside»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլի» ակումբը դեռևս գին չի սահմանել 28-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն նրան փնտրող թիմը պետք է վճարի առնվազն 50 միլիոն եվրո։ Մաքթոմինեյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Նյուքասլը» և «Տոտենհեմը»
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, շոտլանդացի կիսապաշտպանը չի պնդի լքել «Նապոլին», որտեղ նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը։
Մաքթոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ թիմի կազմում անցկացրել է 255 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել է 29 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: