SPORTSWORLD.AM

Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղին

14 նոյեմբերի 2025 | 11:22:08 | 185

Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է Իռլանդիայի հետ (0:2) 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի 59-րդ րոպեին։ 

Գլխավոր մրցավարը սկզբում դեղին քարտ է ցույց տվել 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո  փոխել էր իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվել։

Այսպիսով, Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 16-ին։ Չորս տուր անց Իռլանդիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և գտնվում է F խմբի երրորդ հորիզոնականում։ Պորտուգալիան՝ 10 միավորով, շարունակում է գլխավորել աղյուսակը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: