Աշխարհի 2026 թվականի առաջնության ԵՎրոպական գոտու ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակում Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականի տնային վերջին խաղում տանն ընդունեց Հունգարիայի ընտրանուն: Մեր ընտրանին արտագնա խաղում լավ հանդես եկավ, սակայն Էդուարդ Սպերցյանը և խաղընկերները պարտվեցին 0:2 հաշվով: Ինչպես նշեց հայ մասնագետը երեկ մամուլի ասուլիսի ընթացքում` «Հոկտեմբերյան հանդիպումները մեզ վրա չեն ազդել այլ տվել թե հնարավորություն մեր սխալներն ուղղելու համար:
Մեկնարկը հայ ֆուտբոլիստների համար լավ դասավորվեց` Հայաստանի ազգային հավաքականը` Էդգար Սեվիկյանի, Հրանտ-Լեոն Ռամոսի և Ժիրայր Շաղոյանի գլխավորությամբ կարողացավ պահ ստեղծել հունգարների դարպասին և որոշ ժամանակ ճնշել մրցակցին, զուգահեռաբար բաց չթողնելով թիկունքը, որտեղ հանդես են գալիս` Էրիկ Փիլոյանը, Սերգեյ Մուրադյանը, Ստյոպա Մկրտչյանը և Նաիր Թիկնիզյանը: Այս հանդիպում նախորդից լիովին տարբերվում է` նման էր տնային աշխատանքի, գրոհների կազմակերպման փուլը հրաշալի էր ստացվում մեր ընտրանու մասնակցությամբ, սակայն եզրափակման փուլում խնդիրներ է առաջացնում` Միլոշ Կերկեզը և հանդիպման 33-րդ րոպեին մրցակիցը նետվում է գրոհի որի արդյունքում 31-ամյա` Բարնաբաս Վարդան բացում էր հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը լավ տեսք ուներ խաղարկելով անընդմեջ երեք անկյունային չկարողացավ հաղթել մրցակցին երկրորդ հարկում: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից տասներեք րոպե առաջ հունգարները ճնշման ենթարկեցին Սպերցյանին և ընկերներին որին ի պատասխան հայերը իրական գոլային պահ ստեղծեցին սակայն վերջին հարվածի բացակայությամբ: Եղիշե Մելիքյանի տղաները երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, բայց ավելին անել չհաջողվեց: