Կատալոնական «Բարսելոնան» խորհրդակցել է բելգիացի բժշկի հետ, որը մասնագիտացած է պուբալգիայի (որովայնի ստորին հատվածի և աճուկի քրոնիկ ցավ) մեջ և բուժել է սպորտում ավելի քան 3000 դեպք՝ հարձակվող Լամին Յամալի վերջերս ստացած վնասվածքը գնահատելու համար , հայտնում է` Mundo Deportivo-ն։
Մասնագետի եզրակացությունները խրախուսական են. նա կարծում է, որ խաղացողը լավ վիճակում է ու հավանություն է տալիս «Բարսելոնայի» բժշկական անձնակազմի կողմից իրականացվող բուժման պլանին՝ ֆիզիկական պատրաստվածության և ֆիզիոթերապիայի առումներով: Մասնագետը շեշտում է պաբալգիայի հնարավորինս արագ բուժման կարևորությունը:
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը պետք է շարունակի ուշադիր հետևել բժիշկների և ֆիզիոթերապևտների առաջարկություններին՝ իր ֆիզիկական վիճակը պահպանելու և ցավերի կրկնությունը կանխելու համար։
Յամալը բժշկական պատճառներով հեռացվել էր Իսպանիայի հավաքականի 2026 թվականի նոյեմբերին Վրաստանի և Թուրքիայի դեմ կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման խաղերից։ Սա տեղի է ունեցել առանց ազգային հավաքականի բժշկական անձնակազմի համաձայնության, ինչը զարմանք և դժգոհություն է առաջացրել մարզչական անձնակազմի շրջանում։