Ուելսի Կարդիֆի «Փրինսիպոլիթի» մարզադաշտն ընտրվել է Եվրո 2028-ի պաշտոնական բացման վայր , մինչդեռ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը կընդունի մրցաշարի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, հայտնում է` Daily Mail-ը։
2028 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի չորս երկրներում՝ Անգլիայում, Ուելսում, Շոտլանդիայում և Իռլանդիայում: Առաջնությանը կմասնակցի քսանչորս երկրի հավաքական անցկացնելով 51 հանդիպում: Մրցաշարը նախատեսված է անցկացնել 2028 թվականի հունիսի 9-ից հուլիսի 9-ին:
Անգլիան իր առաջին խմբային փուլի խաղը կանցկացնի Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, իսկ հաջորդ երկուսը՝ «Ուեմբլիում»։ Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը կխաղան համապատասխանաբար Դուբլինում, Գլազգոյում և Քարդիֆում։