SPORTSWORLD.AM

«Լիվերվերպուլը» պատրաստ է հսկայական գումար վճարել Բաստոնիի համար

09 նոյեմբերի 2025 | 12:25:15 | 227

Լիվերպուլը»  հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ , հայտնում է` «Il Giorno»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա իտալացու համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։ Սակայն միլանցիները չեն շտապում բաժանվել իրենց առացքային ֆուտբոլիստներից մեկից: Բաստոնիի գործող աշխատանքային պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ տարեկան մոտ 5.5 միլիոն եվրո աշխատավարձով, կարող է խոչընդոտել հնարավոր տրանսֆերին։

Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին «Ատալանտայից» 31 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: